211652_close_icon
views-count4827 դիտում article-date 23:36 23-05-2019

Շնորհավոր տարեդարձդ. Ուրախության պրոֆեսորն ու ծիծաղով բուժող Արմեն Խոստիկյանը. Armeniasputnik.am

[url=https://armeniasputnik.am/columnists/20190522/18724263/uraxutyan-profesorn-u-cicaxov-bujox-armen-xostkyany.html?fbclid=IwAR1j1YdoRuOtZ-fJY_SpZTPJYXEgBXbMBDik9S86V6ov_hk7pVJCcPgdBE0]Armeniasputnik.am[/url]-ը գրում է. Ժողովրդական արտիստ ու այդ կոչման բովանդակությանը լիովին համարժեք՝ հայրենակիցների սերը, հարգանքն ու ճանաչումը վայելող դերասան Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է: Այո, մեր ու մեր ծնողների, տատիկ-պապիկների սիրելի դերասան Արմեն Խոստիկյանն այսօր կբոլորեր 90-ամյակը: Դժվար է ասել, թե հայրենի թատրոնի բեմը, նաև կինոն ինչպես կլրացներ խոստիկյանական ուրույն հմայքը, եթե ինքը՝ Արմեն Խոստիկյանը հեռավոր 1947-ին շարունակեր ուսանել բժշկական ինստիտուտում: Նա, անկասկած, ամենասրտամոտ ու ամենակարեկից բժիշկը կլիներ իր հիվանդների ու այցելուների համար: Ու էլի՝ շատ սիրված: Բայց, ինչպես ժամանակակիցներն են հիշում, մի օր բժշկականի դասախոսություններից մեկի ժամանակ ուսանող Խոստիկյանը վատ է զգում ֆորմալինի լուծույթի սպեցիֆիկ հոտից: Եվ, եթե դասախոսը բարձրաձայն մտածում է, թե նրանից բժիշկ դուրս չի գա, համակուրսեցիներից մեկը ավելի բարձրաձայն նկատում է, որ Արմենը արտիստ է: Պատմությանն անհայտ է մնացել, թե այդ համակուրսեցին հետագայում ինչ հաջողությունների է հասել բժշկության ասպարեզում, բայց ակներև է, որ Արմեն Խոստիկյանի վերաբերյալ «ախտորոշումը» առավել քան դիպուկ է եղել ու նաև՝ ցմահ: Եվ Արմեն Խոստիկյանը 1947-ին արդեն Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ուսանող էր՝ Արմեն Գուլակյանի կուրսում: Մանրամասն՝ [url=https://armeniasputnik.am/columnists/20190522/18724263/uraxutyan-profesorn-u-cicaxov-bujox-armen-xostkyany.html?fbclid=IwAR1j1YdoRuOtZ-fJY_SpZTPJYXEgBXbMBDik9S86V6ov_hk7pVJCcPgdBE0]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր