211652_close_icon
views-count6007 դիտում article-date 23:18 23-05-2019

Պուտինը պետական պարգևներ և կոչումներ է շնորհել ռուսաստանաբնակ հայտնի հայ գործիչներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պետական պարգևներ է շնորհել ռուս և արտասահմանցի ականավոր գործիչներին: Այս մասին հայտնում է [url=https://rusarminfo.ru/2019/05/23/putin-vruchil-troim-izvestnym-armyanam-gosnagrady-i-zvaniya/]Rusarminfo[/url]-ն: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ռուսական ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում: RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով, իսկ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար երկրորդ կարգի շքանշանի է արժանացել ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Լեյլա Ադամյանը:

Նմանատիպ նյութեր