211652_close_icon
views-count3477 դիտում article-date 22:13 23-05-2019

ՀՅԴ-ականները դեղին քարտ ցույց տվեցին իշխանություններին. ՀՅԴ հանրահավաքն ավարտվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/05/23/HYD/3006818]Tert.am[/url]-ը գրում է. Այս հանրահավաքն ունի իր հստակ առաքելությունը՝ ահազանգ հնչեցնել իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի, մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդառնալի են լինում։ Այսօր Ազատության հրապարկում հանրահավաքի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ երկրի մարտահրավերների ու ժողովրդի սպասումներին, այլև գնալով առաջացնում է նոր վտանգներ՝ կուտակելով նոր, ավելի խոշոր վտանգներ։ «Սա մի սպառնալիք է, որը մեր ինքնագոհ, ինքնահավան իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել։ Եկել ենք՝ ասելու՝ լրջացեք, դուրս եկեք ձեր ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից։ Որ սթափվելու պահն է, ցույց են տալիս այս վարչախմբի իշխանավարման մեկամյա հետևանքներ, որոնք շատ տխուր են։ Ակնհայտ է, որ համաժողովրդական շարժումը, որի կողքին կանգնել ենք նաև մենք, վաղուց արդեն չունի իր սկզբնական թափն ու ընդգրկումը»,- ասաց նա։ Ըստ Ռուստամյանի՝ շարժումը սկզբնական թափը չունի, քանի որ շարժման առաջնորդը շարժումը փոխարինում է իրենով և փորձում է ձեռք բերել ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունք։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/23/HYD/3006818]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր