211652_close_icon
views-count984 դիտում article-date 21:15 23-05-2019

Բռնցքամարտը կմնա Տոկիո-2020-ի ծրագրում

Բռնցքամարտը կմնա Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում: Նման որոշում է կայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Միեւնույն ժամանակ, ՄՕԿ-ը կասեցրել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) անդամակցությունը: AIBA-ն զրկվել է նաեւ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի որակավորման ու եզրափակիչ փուլերն անցկացնելու իրավունքից: Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի կազմակերպմամբ կզբաղվի աշխատանքային խումբ, որը գլխավորել է Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի անդամ: Որակավորման փուլի մրցաշարը տեղի կունենա 2020-ի հունվարից մինչեւ մայիս: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Նմանատիպ նյութեր