211652_close_icon
views-count1481 դիտում article-date 20:50 23-05-2019

Գունար Հալլե․ Երևանում ֆանտաստիկ մրցաշար է լինելու

Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլ հասնելու համար Նորվեգիայի ընտրանին բավական հետաքրքիր ճանապարհ է անցել։ Որակավորման 2-րդ փուլում Գունար Հալլեի սաներն իրենցից հետ են թողել մեծանուն հավաքականների՝ Գերմանիային, Խորվաթիային, Հունգարիային։ Նորվեգացիները չեն պատրաստվում հրաժարվել հետագա հավակնություններից՝ առավել ևս, որ եզրափակիչ փուլում խաղալու փորձ ունեն։ [b]- Որակավորման էլիտ փուլում ընդգրկվել էիք Գերմանիայի ընտրանու հետ։ Ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել այսպիսի դժվար արգելք։ [/b] - Խաղի լավ ծրագիր և ճիշտ վերաբերմունք ունեինք։ Գիտենք մեր ուժեղ կողմերը և թե ինչպես կարելի է միասնաբար հաղթել։ Բնականաբար, գիտեինք նաև, թե ինչպես է խաղում և ինչպիսի ուժեղ կողմեր ունի Գերմանիան։ Լավ նախապատրաստվեցինք։ Բոլորը հավատում էին, որ ամբողջ ճանապարհը կարող ենք անցնել որպես ուժեղ կոլեկտիվ։ [b]- Եզրափակիչ փուլի մասնակիցներից միայն երեքը, նույն թվում՝ Նորվեգիան, երբևէ չեն հաղթել առաջնությունում։ Այս անգամ ինչպիսի՞ սպասելիքներ ունեք։ [/b] - Գիտենք, որ եզրափակիչ փուլում մեծ մրցակցություն կա։ Ուրախ ենք, որ 2-րդ տարին անընդմեջ եզրափակիչ փուլում ենք խաղալու։ Կարծում ենք, որ դեռ կարող ենք լավ խաղալ և որակյալ հանդիպումներ անցկացնել նաև եզրափակիչ փուլում։ [b]- Ձեր դիտարկմամբ՝ ովքե՞ր են չեմպիոնի կոչման հավակնորդները։ [/b] - Շատ դժվար է ասել, թե թիմերից որևիցե մեկը չեմպիոնի կոչման ակնհայտ հավակնորդ է։ Լավ խաղալու համար բոլոր թիմերն էլ ունեն որակական բավական հատկանիշներ։ Շատ լավ խաղեր են սպասվում։ [b]- Ի՞նչ գիտեք Հայաստանի ֆուտբոլի, մշակույթի և պատմության մասին։ [/b] - Գիտենք, որ հայկական ֆուտբոլը զարգանում է, արտերկրում հայ լավ ֆուտբոլիստներ կան՝ ի դեմս ամենահայտնի Հենրիխ Մխիթարյանի։ Շատ ենք սպասում՝ ծանոթանալու հայկական մշակույթին և հին մեծ պատմությանը Հայաստանում և մասնավորապես` Երևանում։ Վստահ եմ՝ ֆանտաստիկ մրցաշար է լինելու, հաջողություն եմ մաղթում։

Նմանատիպ նյութեր