211652_close_icon
views-count5305 դիտում article-date 20:43 23-05-2019

Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը Մխիթարյանին օգտագործում է սադրիչ նպատակներով

Ադրբեջանի արտգործնախարարության մամլո-խոսնակ Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմեկնել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը: «Անձամբ ես՝ որպես ԱԳՆ մամլո-խոսնքլ, ի պատասխան այս թեմայով հարցերին, բազմիցս ընդգծել եմ, որ Ադրբեջանը չի նույնականացնում սպորտն ու քաղաքականությունը: Ադրբեջանը առաջին անգամ չէ, որ հեղինակավոր մարզական միջոցառումներ է անցկացնում, որոնց մասնակցել են նաև հայկական ծագումով մարզիկները: Ցավոք սրտի, այս քայլը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանը մտադիր չէ իր ժողովրդին խաղաղության պատրաստել, ինչպես նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում: Հայաստանը «Արսենալի» հայ խաղացողին օգտագործում է իր սադրիչ նպատակների համար: Անիմաստ ու ծիծաղելի է, որ մոնոէթնիկ Հայաստանը, որը էթնիկ զտումներ է կատարում օկուպացված ադրբեջանական տարածքներում, Ադրբեջանին մեղադրում է ռասիզմի մեջ: Ադրբեջանում տարբեր կրոնների ու էթնիկ խմբերի խաղաղ համագոյակցումը ամբողջ աշխարհին լավ է հայտնի», ասել է Աբդուլաևան:

Նմանատիպ նյութեր