211652_close_icon
views-count665 դիտում article-date 21:40 23-05-2019

Շարունակվել է դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը

Այսօր` մայիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդև 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, շարունակվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը: Հարցազրույցին մասնակցել է դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման 6, քրեական մասնագիտացման՝ 7 հավակնորդ: Վաղը՝ մայիսի 24-ին, հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների վարչական մասնագիտացման 6 հավակնորդ: [b]Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր