1281 դիտում
21:16 23-05-2019
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին վերընտրվելու կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հնդկաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հնդկաստանի ժողովուրդը սեփական ընտրությամբ վերահաստատեց իր աջակցությունը Ձեր ծրագրերին և վստահությունը՝ Ձեր առաջնորդության սկզբունքներին: Մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ և նոր հանգրվաններ Հնդկաստանի աննախադեպ վերելքն առաջնորդելու ճանապարհին։
Մեր ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ամուր բարեկամությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կայուն զարգացում է ապրել: Ուրախությամբ պետք է նշեմ առևտրի, զբոսաշրջության և կրթության ոլորտներում մեր արդյունավետ համագործակցությունը: Վերջերս մեր երկրները նախաձեռնեցին նաև փոխգործակցություն ռազմատեխնիկական բնագավառում, ինչը նոր որակ է հաղորդում երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության խորացումն ամուր հիմք կծառայի՝ բացահայտելու նոր փոխշահավետ հեռանկարներ և համագործակցության խոստումնալից ուղիներ։
Հայ-հնդկական օրակարգում առկա զարգացումները քննարկելու և ամրապնդելու նպատակով՝ սիրով հրավիրում եմ Ձեզ պետական այց կատարելու Հայաստանի Հանրապետություն՝ Ձեզ հարմար ժամկետում»։
Նմանատիպ նյութեր
871 դիտում
18:49 04-06-2023
Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին
1081 դիտում
11:14 26-09-2019
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք հանդիպում է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ
1600 դիտում
16:17 29-10-2018
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Այս բաժնից
349 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
280 դիտում
10:43 25-04-2024
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել