211652_close_icon
views-count2206 դիտում article-date 18:45 23-05-2019

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Հարգում ենք Մխիթարյանի որոշումը

«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է թիմակից Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին չմասնակցելու թեմայի շուրջ: «Մենք գիտենք, որ սա խայտառակություն է, բայց հարգում ենք Մխիթարյանի որոշումը: Քաղաքական խնդիրների պատճառով նրա համար հեշտ չի լինի այնտեղ մեկնել: Սա մեծ խայտառակություն է, բայց այժմ մենք հաղթելու համար հավելյալ մոտիվացիա ունենք: Բոլորս ցանկանում ենք վերադառնալ Չեմպիոնների լիգա: Մրցաշրջանի մեկնարկից դա եղել է մեր նպատակը»,- Օբամեյանգի խոսքը մեջբերել է [url=http://www.armsport.am/hy/news/2019/05/23/arsenal/981283]Armsport.am[/url]-ը: «Չելսի»-«Արսենալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին, Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր