211652_close_icon
views-count3875 դիտում article-date 18:28 23-05-2019

Արթուր Վանեցյան. Մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է Հայաստանին որակազրկել. Aysor.am

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խնդրեց մարզադաշտ կառուցելու համար տարածք հատկացնել, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2019/05/23/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A5%D6%81%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC/1566652]Aysor.am[/url]-ը: Վարչապետն ընդգծել է, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ մարզադաշտ կառուցելը շատ կարևոր է, որովհետև այդ մարզադաշտը հնարավորություն կտա երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։ «Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երևան քաղաքի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլև շենք կառուցելու համար», - ասել է վարչապետը։ «Մարզադաշտի հետ կապված մի երկու բան ասեմ. իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ», - ասել է Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա սարքում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։ «Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի, որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի, մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», - նշել է ՀՖՖ նախագահը։ Ամբողջական նյութը` [url=https://www.aysor.am/am/news/2019/05/23/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D5%8E%D5%A1%D5%B6%D5%A5%D6%81%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC/1566652]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր