211652_close_icon
views-count1125 դիտում article-date 22:45 23-05-2019

Հետախուզվողի մոտ ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

Մայիսի 22-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Կողբացու փողոցից բերման են ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1987 թ. ծնված Հրանտ Ք.-ին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է «դիազեպամ» տեսակի հոգեմետ դեղահաբ: Հրանտ Ք.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր