211652_close_icon
views-count3365 դիտում article-date 17:47 23-05-2019

Դատախազությունը Քոչարյանի գործով 2 բողոք է ներկայացրել

ՀՀ դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում։ Այս մասին [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/05/23/%D4%B4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%BE-2-%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84-%D5%A7-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D6%80%D5%A5%D5%AC/839495]«Փաստինֆո»[/url]-ն տեղեկացավ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից. «Արդեն ներկայացվել են բողոքներ՝ վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ»,-փոխանցեց նա։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դատարանը դիմել էր ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել էր նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում: Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել մայիսի 18-ին՝ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ։

Նմանատիպ նյութեր