211652_close_icon
views-count1210 դիտում article-date 18:14 23-05-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 21-ին, ժամը 17.30-ին, Երևանի Խանջյան և Չայկովսկու փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածխներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 18.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 12.20-ին, Երևանի Հ. Հովսեփյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա հեծանվորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 19.45-ին, Երևանի Արարատյան փողոցում «Դոնգֆենգ» բեռնատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Արտաշատ-Բերքանուշ ճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա դարպասին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց C180» և «Մերսեդես Բենց ML 350» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց C180»-ի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 21-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Ալավերդի-Վրաստանի սահման տանող ճանապարհի 18-րդ կմ-ին «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 165-րդ կմ-ին «Հունդաի-էլանտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Միցուբիշի-Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի. «Հունդաի-էլանտրա»-ի 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 22-ին, ժամը 14.15-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 102-րդ կմ-ում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Հունդաի-Սոլարիս» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի-Սոլարիս»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր