211652_close_icon
views-count1107 դիտում article-date 18:04 23-05-2019

Եղեգնաձորի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 22-ին, ժամը 10.00-ին, Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի 5-րդ փողոցից բերման է ենթարկվել 31-ամյա Գրիգոր Պ.-ն, որը մայիսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր