211652_close_icon
views-count12964 դիտում article-date 17:28 23-05-2019

Ճանապարհային ոստիկանության պետի ուղերձը

Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի որևէ միջադեպ չմթագնի մեր երեխաների համար այդքան կարևոր օրվա պայծառությունը: Առաջին հերթին կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց: Ծնողներին խնդրում և հորդորում եմ՝ տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, նաև ձեր ներկայությամբ կանխեք արկածախնդրության հնարավոր դրսևորումներն ու հետևանքները: «Վերջին զանգի» միջոցառման օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում: Մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները հասարակական կարգն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ դրսևորվելու է խիստ ու անհանդուրժողական վերաբերմունք: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում անվտանգ ու անխոչընդոտ երթ կյանքի ճանապարհին: [b] Եգոր Կարապետյան ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ [/b]

Նմանատիպ նյութեր