211652_close_icon
views-count636 դիտում article-date 19:40 23-05-2019

Իջևան և Նոյեմբերյան համայնքներում շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր են ստացել

Մայիսի 22-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան համայնքներում շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ պարունակող արկղեր ստացան։ Բարեգործական ծրագիրն իրականացվեց Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ: ԱՄԷ դեսպանատան ներկայացուցիչներին ողջունեց Իջևանի փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը։ Նա համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանի կողմից շնորհակալագիր հանձնեց դեսպանատան ներկայացուցիչներին և շնորհակալական խոսքեր փոխանցեց դեսպան Մուհամմադ Իսա Ալ-Կատտամ Ալ-Ջաաբին։ «Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը, և այս ծրագիրը հանդիսանում է իրականացվող նախաձեռնությունների մի մաս։ Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։ Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկայիս տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր