211652_close_icon
views-count1334 դիտում article-date 15:49 23-05-2019

ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացվել

Մայիսի 22-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերություններին նվիրված խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, ռուսական՝ ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Գեորգի Բորիսենկոն (Георгий Борисенко): Քննարկվեց ԱՄՆ-ի և Կանադայի հետ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցություններից հետո Արման Հակոբյանին ընդունեց ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը (Сергей Рябков): Ծավալուն զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին առնչվող բազմաթիվ հարցերի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր