211652_close_icon
views-count4812 դիտում article-date 14:53 23-05-2019

Հայաստանն ու Չինաստանը վերացնում են վիզային ռեժիմը. գործադիրը հավանություն տվեց առաջարկին

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն ասաց, որ մինչև 90 օր քաղաքացիները կկարողանան ազատ այցելություններ իրականացնել, իսկ միգրացիոն ծառայությունները կհամագործակցեն առանց վիզայի ռեժիմը չարաշահող քաղաքացիներին իրենց երկիր վերադարձնելու համար: Արձագանքելով նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ Չինաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ իրենք շահագրգռված են չինական շուկան հայկական ապրանքների համար հասանելի դարձնելու հարցում, այդ թվում՝ գինիների, ալկոհոլային խմիչքների, սննդի և այլ ապրանքների։ «Այսինքն՝ կա պատրաստակամություն և քաղաքական կամք կա: Որևէ կասկած չկա, ես վստահեցնում եմ, որ Չինաստանի շուկան մեր ապրանքների համար բաց է, և մեր գործարարները կարող են զբաղվել դրանով: Միակ խնդիրն այն է, որ կան որոշակի ստանդարտներ, և մեր գործարարները պետք է կարողանան համապատասխանել այդ ստանդարտներին»,- հավելեց նա:

Նմանատիպ նյութեր