211652_close_icon
views-count1278 դիտում article-date 13:55 23-05-2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում qննարկվել են ԵՄ աջակցության համակարգման հարցեր

Մայիսի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ԵՄ աջակցության համակարգման հարցերով հանդիպում, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Հանդիպումը համակարգում էին նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության ծրագրերին, ԵՄ աջակցության գործիքներին, այդ շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսվող գործընթացներին, Հարևանության ներդրումային գործիքի ներքո նախատեսված ծրագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին և 2020թ. աջակցության հնարավոր ուղղություններին առնչվող հարցեր։ Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ընթացքը և շարունակականությունը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացման ապահովումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը:

Նմանատիպ նյութեր