211652_close_icon
views-count959 դիտում article-date 12:50 23-05-2019

Նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստանում գտնվող 8-րդ նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենին գիտական խորհրդի հանդիսավոր նիստում շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում: «Ինձ համար հաճելի անակնկալ է այս կոչմանն արժանանալը: Ես առաջին անգամ եմ այցելում ձեր երկիր, և արդեն հասցրել եմ հանդիպել դպրոցականների և երիտասարդ գիտնականների հետ ու տպավորված եմ, հատկապես, ինձ ուղղված թիրախային հարցերին պատասխանելուց հետո»,- նշեց գիտնականը: Ոլորտի մասնագետների, ուսանողների համար այսօր եզակի հնարավորություն է ստեղծվել ներկա գտնվել նոբելյան մրցանակակրի՝ բժշկության մեջ արդիական խնդրի՝ «Սննդային ինֆեկցիաների կապը մարդկանց մոտ տարածված քաղցկեղի հետ» թեմայով դասախոսությանը: Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը նշեց, որ տարիների աշխատանքի արդյունքում, վերջապես, Հայաստանում է բացառիկ գիտնականը, ով բացահատել ու ցույց է տվել պապիլոմավիրուսի կապը արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հետ: «Հարալդ զուր Հաուզենն այն գիտնականներից է, ով հեղաշրջում կատարեց բժշկագիտության դաշտում»,- ասաց պրոռեկտորը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ուսանողների ու դասախոսական կազմի համար նոբելյան մրցանակակիր գիտնականների հետ հանդիպումը բարի ավանդույթ է դարձել: «Այսպիսի հանդիպումները նոր համագործակցության հնարավորություն են տալիս, ինչպես նաև լուրջ շարժառիթ են ուսանողների համար ավելի մեծ նվաճումների հասնելու, գիտության մեջ ավելի հավակնոտ լինելու համար»,- ընդգծեց ռեկտորը: Արմեն Մուրադյանը նշեց, որ նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենի այսօրվա դասխոսությունը շատ կարևոր ու հետաքրքիր է հատկապես գիտությամբ զբաղվողների համար: «ԵՊԲՀ-ի այսօրվա հյուրը բացահայտել է պապիլոմավիրուսը, որը հետագայում բեկումնային նշանակություն է ունեցել հազարավոր կյանքեր փրկելու համար»,- ասաց ռեկտորը՝ շեշտելով, որ վերջին 100-ամյակում մարդկությունը կտրուկ քայլ է արել գիտության մեջ՝ հաղթահարելով ինֆեկցիոն հիվանդությունները: «Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության շրջանակաում Հայաստան ժամանած գերմանացի գիտնական-վիրուսաբան, նոբելյան մրցնակակիր Հարալդ զուր Հաուզենը ԵՊԲՀ-ում դասխոսությունից հետո տիկնոջ հետ կայցելի Ծիծեռանակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր