211652_close_icon
views-count2046 դիտում article-date 09:25 23-05-2019

«Իմ քայլը» ՍԴ դատավորի թեկնածուի նկատմամբ իր բացասական վերաբերմունքն անուղղակի ի ցույց է դրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ԱԺ է ներկայացրել իրավագետ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է մերժել նաև նրան՝ ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ցանկանալով տեսնել «Մարտի 1»-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին: Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Վաղարշյանի թեկնածության հանդեպ իր բացասական վերաբերմունքն անուղղակի ի ցույց է դրել նաև նրա հետ հանդիպման ժամանակ: 88 հոգանոց խմբակցությունից ընդամենը 13 հոգի է մասնակցել այդ հանդիպմանը, ընդ որում՝ ներկա չեն եղել ոչ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ոչ էլ քարտուղար Հակոբ Սիմիդյանը: «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը ներկա պատգամավորներից Մարիա Կարապետյանը գործընկերների բացակայությունը պայմանավորեց զուգահեռ այլ նիստեր լինելու և լարված աշխատանքի հանգամանքով: Ամեն դեպքում, նկատենք՝ թեև խմբակցությունը պաշտոնապես որոշում չի կայացրել, բայց ակնհայտ է՝ դեմ է քվեարկելու նաև այս թեկնածուին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր