211652_close_icon
views-count21238 դիտում article-date 00:15 23-05-2019

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ, ՀԱՐԳԵԼԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՐՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 22-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար պարոն Էդգար Հարությունյանի ծննդյան օրն է եւ ի սրտե շնորհավորում ենք նրան՝ ծննդյան տարեդարձի առթիվ. «Մեծագույն սիրով, խորին հարգանքով ու երախտագիտությամբ շնորհավորում ենք Ձեզ՝ պարոն Հարությունյան՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Սիրել, հարգել, գնահատել... ամենատարբեր, բայց միևնույն ժամանակ ամենադրական զգացմունքներն են խառնվում, երբ խոսում կամ մտածում ես այն մարդու մասին, ով իր աշխատանքով օր օրի ծաղկեցնում եւ շենացնում է իր ղեկավարած շրջանը, ով ձեռք է մեկնում բնակչությանը՝ բոլոր հարցերում, ով միշտ կանգնած է զինվորների կողքին՝ պատերազմական, թե խաղաղ պայմաններում, ով գնահատում եւ արժեւորում է բոլորի աշխատանքը՝ աշակերտ, ուսուցիչ, մարզիկ եւ այլ բնագավառներում: Նա ամեն վայրկյան արարում եւ զարգացնում է շրջանը՝ բնակչության հետ միասին շարունակելով ստեղծել այն աշխարհը, որտեղ բարեկեցիկ եւ հաճելի է ապրել-աշխատել: Հնարավոր չէ թվել նրա՝ բազմաչարչար եւ հայրենանվեր աշխատանքը, քանի որ շատ-շատ են, եւ բոլորը գիտեն, քանի որ ձեռք է մեկնում շատերին՝ շատ անգամ իր անձնական միջոցներով: Կրկին շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ՝ մեր սիրելի ու հարգելի պարոն Հարությունյան, ցանկանում ենք Ձեզ առողջություն, անսահման երջանկություն, ուժ, եռանդ, կորով... Ձեզ բարի տարեդարձ:» [color=#EF2929] «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր