211652_close_icon
views-count53729 դիտում article-date 18:55 22-05-2019

Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանի հարևանությամբ, բախվել են BMW-ն ու Mercedes-ը. Mercedes-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությանբ, բախվել են Երևանի բնակիչներ, 30-ամյա Էդգար Մուշեղյանի վարած BMW մակնիշի 84 RR 999 համարանիշի և 24-ամյա Հարություն Զատիկյանի վարած Mercedes մակնիշի 35 PG 541 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ավագ տեսուչ Վարդգես Պողոսյանն ու տեսուչ Ալիկ Վերդյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Փրկարարները , քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենան դարձի են բերել և տեղափոխել անվտանգ վայր: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են սթափ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր