211652_close_icon
views-count36590 դիտում article-date 10:22 22-05-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Վանաձորում բախվել են թիվ 5 երթուղին սպասարկող մարդատար Газель-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան կամրջից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածում բախվել են մարդատար Газель մակնիշի 2211 Լ համարանիշի եւ Mercedes մակնիշի 36 VS 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, Газель-ում գտնվող 3 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է Վանաձոր քաղաքի թիվ 5 երթուղին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսաննութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր