211652_close_icon
views-count34521 դիտում article-date 21:02 21-05-2019

Նոր մանրամասներ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վիրավորները փրկվել են գյուղացիների, ոստիկանության մայորի և Արմավիրի բժիշկների շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է մայիսի 19-ին Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ГАЗ 66-ը վարել է Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ, 39-ամյա Նորիկ Ֆերոյանը, իսկ ВАЗ 21011-ը վարել է Գետաշեն գյուղի բնակիչ, 40-ամյա Էմին Գալստյանը: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Ն. Ֆերոյանի ուղևոր, Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 26-ամյա Միրզո Կակոյանը և վարորդ Է. Գալստյանն ու նրա ուղևոր, Գեղամ Մուրադյանը, ում ինքնությունը պարզվում է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արմավիր բժշկական կենտրոնից հայտնել են, որ եթե վիրավորներին օպերատիվորեն օգնության ձեռք չմեկնեին գյուղացիները և օպերատիվ չգործեր Արմավիր բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ապա նրանցից երկուսի առողջական վիճակը կծանրանար: Այս պահին Արմավիրի հիվանդանոցի բժիշկների շնորհիվ 3-ի վիճակը գնահատվում է բավարար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներին գյուղացիների հետ առաջինը օգնության է հասել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Արթուր Ավագյանը, ով 22 տարուց ավելի է ոստիկանության համակարգում է և հիմնական օգնողների մեջ են եղել նաև գյուղի երիտասարդությունը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/19/1125196/?fbclid=IwAR1vCmd-nFX7mLONjeMbHFRZu2elMSrJD9aD0yeEq83EGhpcQ9erZZdrh4k]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 19-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում, Արգավանդ գյուղում բախվել էին ԳԱԶ-66 մակնիշի 34 SR 404 և ՎԱԶ-2101 մակնիշի 35 MF 778 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել գյուղացիները, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները և Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Արմավիրի բաժնի պետ Ա. Խաչատրյանն ու ոստիկանության Էջմիածնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր