211652_close_icon
views-count13858 դիտում article-date 17:02 21-05-2019

«Արթիկ» ՔԿՀ-ում՝ հացի արտադրամասի մոտ, բարձի մեջ թաքցված կասկածելի զանգված և արգելված իրեր են հայտնաբերվել . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 20-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը վարչական տարածքում գործող հացի արտադրամասի մուտքի մոտ դրված ալյումինե տարայում թաքցված բարձի զննությամբ հայտնաբերել և առգրավել է 2 փաթեթ, որոնցում եղել են թվով 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, լիցքավորիչներով, ինչպես նաև մուգ դարչնագույն, կասկածելի զանգված՝ ընդհանուր 5.21 գրամ քաշով։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր