211652_close_icon
views-count100118 դիտում article-date 15:08 21-05-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 1 տարեկան երեխան Վանաձորի հիվանդանոցից ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 1-ամյա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկից՝ 2 վերջույթների այրվածքներով։ Բժիշկներն արձանագրել են, որ տղայի մարմնի 35 տոկոս հատվածը վնասվել է, ու տեղում առաջին օգնոթյունը ցուցաբերելուց հետո երեխային Վանաձորից ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի Այրվածքաբանության կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան այրվածքները ստացել է տաք ջրից։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր