2939 դիտում
14:37 21-05-2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան: Այս մասին մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այցի ընթացքում լինելու են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում: Քննարկվելու են առաջիկա քայլերն ու ծրագրերը, բայց մանրամասներ չեմ կարող հայտնել այս պահին»,- ասաց Նաղդալյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:
Նմանատիպ նյութեր
1166 դիտում
12:52 14-05-2014
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Երևան
1604 դիտում
17:48 12-12-2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան կժամանեն դեկտեմբերի 13-ին
1208 դիտում
12:42 29-11-2014
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում կրկին կայցելեն տարածաշրջան
Այս բաժնից
367 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
325 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
310 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո