հիմնական կայք
Լրահոս

Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կկայանա Երևանում

Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կկայանա Երևանում Երևանում հունիսի 27-28-ը կանցկացվի հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:


Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մայիսի 3-ին տեղի է ունեցել հայ-վրացական խորհրդակցությունը, և արդեն կա որոշում` հունիսին 27-28-ը Երևանում անցկացնել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հունիսի 28-ին Դիլիջանում անցկացվելու է հայ-վրացական գործարարների համաժողովը»,- ասաց Նաղդալյանը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք