հիմնական կայք
Լրահոս

Դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին կասկածյալին, ինչպես նաև տուժածից հափշտակած գումարն ու իրերը

Դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում՝ Արագածոտնի մարզում. ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին կասկածյալին, ինչպես նաև տուժածից հափշտակած գումարն ու իրերը Երեկ՝ մայիսի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Պետրոսյանը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանից իր ավտոմեքենայով ուղևոր է տեղափոխել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղ, որտեղ ուղևորը դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակել է բջջային հեռախոսը, ձեռքի ժամացույցը և մոտ 20 հազար դրամ գումար ու դիմել փախուստի։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, գիշերը, ժամը 02։20-ի սահմաններում Քուչակ գյուղում հայտնաբերել և ոստիկանության Ապարանի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Աբեդնակ Բաղդասարյանին։

Ոստիկաններն ու քննիչները նրա մոտ հայտնաբերել են տուժածից հափշտակված բջջային հեռախոսը, գումարի մի մասը և հանցագործության գործիք հանդիսացող դանակը;

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ, Ա. Բաղդասարյանը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքացուց հափշտակած ձեռքի ժամացույցը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք