հիմնական կայք
Լրահոս

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 41-ամյա վարորդը Opel-ով բախվել է հաստաբուն ծառին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 41-ամյա վարորդը Opel-ով բախվել է հաստաբուն ծառին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Արայիկ Ավագյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 GG 040 համարանիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Ավագյանն ու նրա ուղևոր՝ Սևանի բնակիչ, 32-ամյա Սիրվարդ Գասպարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել Սևանի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք