211652_close_icon
views-count49196 դիտում article-date 11:30 20-05-2019

Հիվանդանոցում մահացել է օրեր առաջ ավտովթարի ենթարկված Արմավիրի մարզի դատական բժիշկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 19-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 56-ամյա Միսակ Խաչատրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 12-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ, հավանաբար, կհարուցվի քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/13/1124631/?fbclid=IwAR2B6XgqUx6JOi5wkWFdY99U3B-BXqB9THnfmhyau0e-LSTdvfexELdFXvM]ավելի վաղ [/url]դեպքի վայցից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 12-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Միսակ Խաչատրյանը իր վարած CHRYSLER մակնիշի 34 QR 251 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու բազալտե հատվածին և առաջ ընթանալով՝ բախվել նշված փողոցի 2/1 հասցեում գտնվող չգործող փայտե պահեստի դարպասներին և մասամբ հայտնվել շինության ներսում։ Վթարի հետևանքով վարորդ Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։ Նրան առաջինը օգնության էին հասել Սարդարապատ գյուղի բնակիչները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները։ Բախման հետևանքով կոտրվել էին շինության երկաթե դարպասներն ու ապակիները։ Դեպքի վայր էին ժամանել արտակրգ իրավիճակների նախարարության փրկարա ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը, 2 մարտական հավարկ։ Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր