211652_close_icon
views-count2039 դիտում article-date 16:35 18-05-2019

Վերջին օրերին Սիրիա է վերադարձել մի քանի հարյուր փախստական

Վերջին օրերին օտար երկրներից 950-ից ավելի փախստական է վերադարձել Սիրիա: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը։ Հայրենադարձվածների մեծ մասը ժամանակավորապես բմակվում էր Լիբանանում և Հորդանանում: Փախստականների ընդունման կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 2,8 հա տարածք: Դրանից բացի, մասնագետները ոչնչացրել են 69 պայթյունավտանգ սարք:

Նմանատիպ նյութեր