211652_close_icon
views-count3502 դիտում article-date 17:01 18-05-2019

Թեհրանը պատերազմ չի ուզում, և ոչ ոք թող չմտածի, թե կարող է հակազդել Իրանին. Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը վստահություն է հայտնել, որ պատերազմ չի լինի, քանի որ Թեհրանը դա չի ուզում։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ «Մենք վստահ ենք, որ պատերազմ չի լինելու, և ոչ մեկ թող նման գաղափար կամ պատրանք չունենա, թե կարող է այս տարածաշրջանում Իրանին հակազդել»,-ասել է Զարիֆը նշված գործակալությանը տված հարցազրույցում։ Նշենք, որ մայիսի 15-ի առավոտյան Միացյալ Նահանգները հայտարարել էր Իրանի Իսլամական Հանրապետության կողմից սպառնալիքներ տեղալու մասին։ Բաղդադից և Իրաքի այլ քաղաքներից տարհանվել էին ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները։ Իսկ նշված տարածաշրջան էին ուղևորվել ամերիկյան ավիակիրներ ու այլ ռազմական ուժեր։

Նմանատիպ նյութեր