հիմնական կայք
Լրահոս

Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ. իրավիճակը շփման գծում

Նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ. իրավիճակը շփման գծում Մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց:


Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք