211652_close_icon
views-count7298 դիտում article-date 21:22 17-05-2019

Ադրբեջանը կարող է իսլամիստների հաստատման նոր վայր դառնալ ԼՂ հակամարտության սրման դեպքում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտավախություն է հայտնել, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի հնարավոր սրումը կարող է լավ պատրվակ դառնալ արմատական իսլամիստների համար, որպեսզի նրանք հիմնավորվեն Ադրբեջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Lenta-ն, Փաշինյանն այս մասին ասել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների պարտությունից հետո Սիրիայում և Իրաքում, իսլամիստները նոր վայրեր են փնտրում, որտեղ կարելի է ինքնադրսևորվել։ «Ադրբեջանը շատ հարմար կետ է, որը թույլ է տալիս գործել Իրանի, ռուսական Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այդ հանգամանքներով պայմանավորված, Լեռնային Ղարաբաղում հաջորդ հնարավոր սրացումն արդեն տեղային չի լինի, և, որ այդ պատկերի ըմբռնումը կա ոչ միայն Երևանում, այլ նաև Մոսկվայում, Բաքվում և Թեհրանում։ Ընդգծելով Ռուսաստանի համար Անդրկովկասի կարևորությունը՝ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ Մոսկվան շահագրգռված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ և կդառնա երաշխավորն այն բանի, որ այս հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ լծակները, որոնք կարող են թույլ չտալ նոր սրացում։ «Ես չեմ կարող հավատալ, որ երբ կարիք լինի, ռուսաստանցիները չեն օգտագործի այդ լծակները»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր