211652_close_icon
views-count10522 դիտում article-date 18:15 17-05-2019

Դատարանը բավարարեց Վաչագան Ղազարյանի հայցը նրա և կնոջ հայտարարագրերը ոչնչացնելու վերաբերյալ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/05/17/vachagan-ghazaryan/3001476]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը բավարել է ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ Դատարանը պարտավորեցրել է հանձնաժողովին ոչնչացնել Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Վաչագան Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ որպես դատական ծախս։ Հրապարակումից հետո Վաչագան Ղազարյանը շնորհակալություն է հայտնել դատավորին։ Նշենք, որ Վաչագան Ղազարյանը դիմել էր վարչական դատարան, խնդրելով հանձնաժողովին՝ պարտավորեցնել ոչնչացնել իր և կնոջ 2017թ. տարեկան ու 2018թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրերը:

Նմանատիպ նյութեր