հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Արթիկում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, բախվել են Opel-ն ու Honda-ն. Honda-ն էլ բախվել է կայանված Opel-ներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Արթիկում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, բախվել են Opel-ն ու Honda-ն. Honda-ն էլ բախվել է կայանված Opel-ներին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ –Ղարիբջանյան փողոցների խաչմերուկում՝ ՀՀ ՊՆ ն զորամասի դիմաց, բախվել են Opel մակնիշի 36 CO 593 համարանիշի և Honda մակնիշի 35 CO 175 համարանիշի ավտոմեքենաները:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-ը Գյումրի, 2-ը՝ Արթիկի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանները, զորամասի զինծառայողներն ու քաղաքացիները:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2 դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի և բաժնի պետի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ճՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ռոսգոսստրախ ապահովագրության ընկերության ներկայացուցիչները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Honda-ն առաջ է ընթացել և բախվել զորամասի դիմաց կայանված Opel մակնիշի 34 AA 950 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel Vectra մակնիշի 34 VF 932 համարանիշի ավտոմեքենային:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք