211652_close_icon
views-count1056 դիտում article-date 16:00 17-05-2019

Արցախի ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Երևանի ավագանու «ԲՀ» խմբակցության անդամներին

Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյան գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը և կառուցվածքը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշել է, որ այցի գլխավոր նպատակը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների միջև կապեր հաստատելը, բնակիչների խնդիրների ծանոթանալն ու օրենսդիր-գործադիր մարմինների հետ համագործակցության ուղիներ փնտրելն է: Հանդիպմանը քննարկվել են տնտեսության զարգացմանը, հողերի մշակման գործընթացին, Արցախում վերաբնակեցման ծրագրերին, բուհերի օպտիմալացմանը, հայկական երկու հանրապետությունների երիտասարդների փխինտեգրմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր