211652_close_icon
views-count63574 դիտում article-date 11:52 17-05-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ները, որոնցից մեկն էլ բախվել է գազի բաշխիչ կայանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Արարատ քաղաքի Շահումյան փողոցում բախվել են Mercedes E320 մակնիշի 81 XR 001 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍA 660 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes C180-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված գազի բաշխիչ կայանին՝ վնասելով այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 1 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբ՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Գ. Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes E320-ի վարորդը, ով ոստիկանության Վեդիի բաժնի պետին հայտնում էր, որ ինքը փորձել է վազանց կատարել, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու «Գազպրոմ Արմենիա» Արարատի մարզի գազի վարչության ծառայողները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր