հիմնական կայք
Լրահոս

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. առաջինը ելույթ ունեցավ Սրբուկը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. առաջինը ելույթ  ունեցավ Սրբուկը. ՈՒՂԻՂ Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 16-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցում է 18 երկիր:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը մրցույթում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով հանդես կգա առաջին համարի ներքո:

«Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեի որոշմամբ, Հայաստանից բացի, այս երեկո ելույթ կունենան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:

Հիշեցնենք` մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո, որն անցկացվել էր մայիսի 14-ին, եզրափակիչում են Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն և Սլովենիան:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հնարավոր է դիտել հետևյալ հղումով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք