հիմնական կայք
Լրահոս

Հերթական բացահայտումը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողների կողմից. մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվողներից գումարները սպառնալիքի տակ վերցնողները հայտնաբերվել են

Հերթական բացահայտումը ոստիկանության  6-րդ գլխավոր վարչության ծառայողների կողմից. մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվողներից գումարները սպառնալիքի տակ վերցնողները հայտնաբերվել են SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի բնակիչներ, 30-ամյա Սարգիս Ս-ին, 31-այա Տիգրան Վ.-ին և Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովհաննես Չ.-ին:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ, 43-ամյա Վարդն Օ.-ն և 49-ամյա Սիրանուշ Մ.-ն մայրաքաղաքի կենտրոն վարչական շրջանում կազմակերպել են Սարգիս Ս.-ի Տիգրան Վ.-ի, Հովհաննես Չ.-ի մասնկացությամբ, մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվելու գործընթաց ու բռնություն գործադրելով, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով նրանցից խլել են այդ եղանակով վաստակած գումարը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք