211652_close_icon
views-count2676 դիտում article-date 21:52 16-05-2019

Չեմ բացառում, որ կլինեմ Արցախի նախագահի թեկնածու. Աշոտ Ղուլյան. Tert.am

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ [url=https://www.tert.am/am/news/2019/05/16/Ashot-Ghulyan/3000597]Tert.am-[/url]ը զրուցել է Արցախ-Հայաստան հարաբերությունների, Արցախյան հիմնախնդրի, Արցախի ներքաղաքական կյանքի և այլ հարցերի շուրջ: Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայաստանյան նոր իշխանությունների, Արցախի իշխանությունների միջև հանրային կապերի նոր մակարդակ է արձանագրվել: «Այս բոլոր յուրահատկություններով հանդերձ մեզ հաջողվել է պահպանել նաև եղբայրական, բարեկամական մակարդակը, ինչը չի նշանակում, որ աշխատանքային հարաբերությունների մակարդակում չեն կարող լինել տարաձայնություններ, բայց ես վստահ եմ, որ այդ տարաձայնություններն էլ բնական ու օբյեկտիվ են: Մեր բոլորի խնդիրն է, որ կարողանանք շարունակել երկու հայկական պետությունների բնականոն հարաբերությունները, ինչը ստացվում է»,- ասաց Արցախի ԱԺ նախագահը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/05/16/Ashot-Ghulyan/3000597]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր