211652_close_icon
views-count1432 դիտում article-date 21:40 16-05-2019

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչներին

Մայիսի 16-ին Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, Հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինարը: Հիշյալ սեմինարը ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագրով նախատեսված երրորդ միջոցառումն է: Սեմինարի ընթացքում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) և քրեական գործերով իրավական օգնության ոլորտում համագործակցության առկա մի շարք հիմնահարցերին, քննարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումները և ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերները: Միջոցառման մասնակիցները, ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը, ևս մեկ անգամ ընդգծել են, որ քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը և այդ բնագավառում արդյունավետության զարգացումը մշտապես մնում է երկու երկրների գլխավոր դատախազությունների ուշադրության կենտրոնում: ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը: Նա կարևորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցությունը և անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագրին՝ նշել է, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է: Նախորդ ծրագրերը հաջողությամբ իրականացվել են և նպաստել դատախազների միջև փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդմանը: Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչներն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը և համակարգերի առավել սերտ համագործակցությանը: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր