հիմնական կայք
Լրահոս

Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում Opel-ի վարորդի կասկադյորական վթարից. պարզվել է վարորդի և վիրավորների ինքնությունը. ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր մանրամասներ՝ երեկ Կոտայքի մարզում Opel-ի վարորդի կասկադյորական վթարից. պարզվել է վարորդի և վիրավորների ինքնությունը. ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 15-ին, Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Opel մակնիշի 35 OR 607 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակիչ, 34-ամյա Վարդան Պապիրյանը, ինչի հետևանքով նա և նրա ուղևորուհի, Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 35-ամյա Մերի Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 26-ամյա Անի Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel-ը շահագործվել է որպես տաքսի և հետաքննիչի որոշմամբ նշանակվել է նաև փորձաքննություն՝ պարզելու համար վարորդի սթափության աստիճանը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այիսի 15-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 OR 607 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան ալյումինե ցանկապատին, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ընկուզենու ծառին և հայտնվել այգում:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել տան բնակիչները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 3 մարտական հաշվարկով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկները, ովքեր ժամանել էին մի քանի բրիգադով:

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաից դուրս էին բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր վիրավորներին մոտեցրել են նաև շտապօգնության ավտոմեքենաներին:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք