հիմնական կայք
Լրահոս

Գերմանիայում 5 տեղանոց թռչող տաքսի է փորձարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայում  5 տեղանոց թռչող տաքսի է փորձարկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 4-ին հաջողությամբ ավարտվել են 5 տեղանոց թռչող տաքսու նախատիպի փորձարկումները:


Այդ մասին հայտնի է դարձել YouTube-ում տեղադրված տեսանյութի շնորհիվ:

Նոր տրանսպորտային միջոցը ստեղծել է Lilium ընկերությունը, որին էլ պատկանում է նախագիծը: Այն հիմնադրվել է 2015թ.-ին՝ 4 ընկերների համագործակցությամբ:

Ընկերությունը զարգացնում է օդային տրանսպորտի նորարարական ծառայությունների ոլորտը:

Նշվում է, որ նախագիծը նպատակ ունի ստեղծելու ավելի մատչելի և հարմար տրանսպորտային միջոց, որն ավելի արագ կգործի քան ավտոմեքենան:

5 տեղանոց օդային տաքսին հագեցած է 36 ռեակտիվ էլեկտրական շարժիչներով, որոնք հնարավորություն են տալիս ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարել, իսկ տաքսու առավելագույն արագությունը կազմում է 300կմ/ժ:

Lilium ընկերությունը օդային տաքսու ծառայությունները կմատուցի 2025թ.-ից՝ ողջ աշխարհով մեկ:

Պատվերները կընդունվեն համապատասխան հավելվածի օգնությամբ, ինչպես դա արվում է այսօր՝ սովորական տաքսիներ պատվիրելու դեպքում:

Ֆոտոռեպորտաժ

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք