211652_close_icon
views-count1152 դիտում article-date 20:56 16-05-2019

Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի հետ համագործակցությունը նոր փուլ է թևակոխում. ԵՊԲՀ-ում քննարկվել են համագործակցության հետագա ուղղությունները

ԵՊԲՀ-ում Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի ներկայացուցիչները հանդիպեցին ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ համագործակցության հետագա ուղղությունները քննարկելու համար: ԵՊԲՀ ռեկտորը ողջունելով պատվիրակության անդամներին՝ պատրաստակամություն հայտնեց թե՛ կրթական, թե՛ գիտական, թե՛ կլինիկական և մշակութային ուղղություններով շարունակել համագործակցությունը: «Մեր բարեկամական կապը թույլ է տալիս շարունակել անկաշկանդ քննարկումները, կիսվել փորձով ու փոխանակել այն: Ինչպես համալսարանի, այնպես էլ երեք հիվանդանոցների դռները բաց են ձեր առաջ»,- ասաց ռեկտորը՝ հավելելով, որ Թեհրանի շուրջ 160 տարվա պատմություն ունեցող համալսարանը մեծ աշխատանքներ է կատարել։ Նա նշեց, որ օտարերկրացի ուսանողների թիվն այնտեղ 6 տոկոս է, իսկ բժշկական համալսարանում մոտ 25 տոկոս: ԵՊԲՀ ռեկտորը, ներկայացնելով 6 ֆակուլտետների դեկաններին, հավելեց, որ պատրաստ են իրականացնել փոխանակման ծրագրեր։ Թեհրանի ատամնաբուժության դպրոցի միջազգային հարաբերությունների, հավատարմագրման և դասակարգման ղեկավար Մոհամմադ Հ. Նեկուֆարը նշեց, որ ԵՊԲՀ-ում արդեն սկսել են աշխատանքներ տանել: «Մեզ զգում ենք ինչպես մեր տանը: Հանդես ենք եկել դասախոսություններով, շրջել և ծանոթացել ենք համալսարանի աշխատանքներին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանն առանձնահատուկ է իրենց համար և ուրախ են հենց մեր երկրում իրականացնել մի շարք նախաձեռնություններ: Նշենք, որ ԵՊԲՀ այցելած Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի պատվիրակության կազմում են ատամնաբուժության դպրոցի միջազգային հարաբերությունների, հավատարմագրման և դասակարգման ղեկավար Մոհամմադ Հ. Նեկուֆարը, քույրական և մանկաբարձության դպրոցի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Արփի Մանուկյանը, դեղագործական դպրոցի արտաքին կապերի գծով փոխդեկան Համիդ-Ռեզա Ադհամին, վերականգնողական դպրոցի արտաքին կապերի գծով փոխդեկան Ազադեհ Շադմեհրը, ատամնաբուժության դպրոցի արտաքին կապերի գծով փոխդեկան Փույան Ամինիշակիբը, այդ թվում բժշկության դպրոցի համայնքային բժշկության ամբիոն ներկայացուցիչ Ազիտա Խեիլտաշը:

Նմանատիպ նյութեր