հիմնական կայք
Լրահոս

Արմավիրի մարզպետը Զարթոնք համայնքում ծանոթացել է փոսալցման և հարթեցման աշխատանքներին. զարթոնքցիներն ասում էին՝ Վերջապես գյուղը զարթունք կապրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արմավիրի մարզպետը Զարթոնք համայնքում ծանոթացել է փոսալցման և հարթեցման աշխատանքներին. զարթոնքցիներն ասում էին՝ Վերջապես գյուղը զարթունք կապրի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր՝ մայիսի 16-ին,առավոտյան այցելել է Զարթոնք համայնք` ծանոթանալու համայնքում իրականացվող աղացած ասֆալտով փոսալցման և հարթեցման աշխատանքներին, որոնց արդյունքում զգալիորեն կբարելավվի համայնքի գլխավոր ճանապարհի ընդհանուր վիճակը:


Զարթոնքում և ևս ութ համայնքում փոսալցման և հարթեցման աշխատանքներն իրականացվում են մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, «ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության և համայնքապետերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Հավելենք, որ մարզպետի միջնորդությամբ Սև ջուր գետից օգտվող Զարթոնք, Արտաշար և Եղեգնուտ համայնքներում ջրամատակարարումը բարելավելու և տարափոխիկ հիվանդությունները կանխարգելելու նպատակով Արաքս գետի ազատ հոսքերից ոռոգման ջրի դոտացիա է տրվել Սև ջուր գետին` Սելավ-Մաստարա հեղեղատարով և Արմավիրի մայր ջրանցքով:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք