211652_close_icon
views-count1173 դիտում article-date 19:38 16-05-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մայիսի 14-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի 66-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Կատարվում է քննություն։ *** Մայիսի 14-ին, ժամը 19.00-ին, Երևանի Եր. Քոչարի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնցից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 15-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոց է տեղափոխվել 14-ամյա տղա. ըստ ծնողի հայտարարության՝ նա Երևանի Սևաստոպոլյան փողոցում վրաերթ է ենթարկվել: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 15-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի, Բագրատունյաց և Սեբաստիա փողոցների ճանապարհային հանգույցի կամրջի տակ «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իսուզու» ավտոաշտարակի ամբարձիչին. 29-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 15-ին, ժամը 01.40-ին, Երևանի Բագրևանդի և Նվեր Սաֆարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 15-ին, ժամը 09.00-ին, Երևանի Բաբաջանյան և Ալմա-Աթայի փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Մայիսի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», երկու «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 15-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «Հոնդա էլիսոն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարե արգելապատնեշներին. 33-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 15-ին, ժամը 19.25-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 12-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց Ց 200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթյա ոտնյակին և բետոնյա ելուստին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 15-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի երկաթուղային ուղեփակոցում էլեկտրոքարշը բախվել է երկաթուղային գծերի մոտ կայանված «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենային. «ԿԻԱ»-ի 7-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մայիսի 15-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե պատնեշին և կողաշրջվել. 34-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր