211652_close_icon
views-count3245 դիտում article-date 22:49 16-05-2019

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահի հետ

Մայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու (George Volski) հետ։ Ռուբեն Սադոյանը նշեց, որ երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։ Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր փոխանակեցին ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարելիք այցի մասին։

Նմանատիպ նյութեր